Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 17 » Խուան Մատան հիշել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը

Խուան Մատան հիշել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը


«Չելսիի» փլեյմեյքեր Խուան Մատան հիշել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը, որտեղ իսպանացին չիրացրեց հետխաղյա 11-մետրանոցը, սակայն, այդուհանդերձ, լոնդոնցիները հաղթեցին «Բավարիային»:
 
Այդ խաղում «կապույտները» առավելության հասան մեծապես իրենց դարպասապահ Պետր Չեխի փայլուն խաղի շնորհիվ, ով հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հետ մղեց Իվիցա Օլիչի ու Բաստիան Շվայնշտայգերի հարվածները:

Մինչ այդ, լրացուցիչ ժամանակում չեխ դարպասապահը որսացել էր նաև Արիեն Ռոբբենի 11 մետրից կատարած հարվածը: Իսկ դրանից հետո «Չելսիի» կազմում 11-մետրանոց սերիայի ժամանակ անվրեպ չգտնվեց միայն Մատան: 

«Երբ ես չօգտագործեցի իմ հնարավորությունը, հույսս դրեցի Պետր Չեխի վրա: Ես ուզում էի նորից հարվածել, քանի որ դաշտում միշտ պատասխանատվություն եմ զգում: Ես չխփեցի, բայց Չեխը խաղաց ինչպես հրեշտակ ու հետ մղեց վճռորոշ հարվածները» -Մատայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15