Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 6 » Խուան Մատան` ԱՊԼ-ի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Խուան Մատան` ԱՊԼ-ի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ
«Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2012 թ. հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Վերջին ժամանակներս Մատան հիանալի մարզավիճակ է ձեռք բերել` գոլեր խփելով «Տոտենհեմի», «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը, նաև տվել է մի քանի արդյունավետ փոխանցում, ինչի շնորհիվ նա հիմա ԱՊԼ-ի ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը:
Մատան Ռուդ Գուլլիտից հետո 2-րդ ֆուտբոլիստն է, ով «Չելսիում» խաղացած առաջին տարում ճանաչվել է ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Իսկ ԵՎՐՈ 2012-ին և Օլիմպիական խաղերին մասնակցելուց հետո Ռոբերտո Դի Մատտեոն նրան փոքրիկ հանդիստ էր տվել:
Սա Մատայի համար առաջին այսպիսի մրցանակն է: «Չելսիի» կազմում ԱՊԼ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակը վերջին անգամ նվաճել էր Դավիդ Լուիզը` 2011 թ. մարտ ամսին:
«Ես շատ շնորհակալ եմ այս մրցանակի համար: Շատ կարևոր է շարունակել այս ոգով և առաջ ընթանալ, քանի որ ես դեռ շատ երիտասարդ եմ:» - Մատային մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը:
Տարածել լուրը`