Գլխավոր էջ » 2015 Փետրվար 14 » Վնասվածք չեմ հասցնում մրցակցիս, ընդամենը սադրում եմ. Դիեգո Կոստա
Վնասվածք չեմ հասցնում մրցակցիս, ընդամենը սադրում եմ. Դիեգո Կոստա
Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան խոսել է իր խաղաոճի մասին: Նա նշել է, որ չի ցանկանում վնասվածք հասցնել մրցակցին, այլ միայն սադրում է:
«Եթե հետևեք կարիերայիս, ապա կտեսնեք, որ ես երբեք ծանր վնասվածքներ չեմ հասցրել մրցակիցներիս: Վատագույնն, ինչ ես անում եմ, սադրում եմ մրցակիցներիս, ստիպում եմ նրանց էմոցիոնալ լինել: Եթե տեսնեք, թե ինչպես են մրցակիցները վարվում ինձ հետ, ապա, հնարավոր է, փոխեք ձեր տեսակետն իմ վարքի մասին:
Ես ջանք չեմ խնայում խաղադաշտում: Նրանք, ովքեր գիտեն ինձ, կհաստատեն դա: Այժմ ինձ համար սովորական է դառնում, որ հաճախ եմ հարվածներ ստանում:
Պրեմիեր Լիգայում պաշտպաններն ավելի հզոր են ֆիզիկապես, իսկ մրցավարներն ավելի քիչ են սուլում, քան Իսպանիայում»,- Sport Magazine-ը մեջբերում է Դիեգո Կոստայի խոսքերը:
sport.times.am
Տարածել լուրը`