Գլխավոր էջ » 2012 Օգոստոս 20 » Վիլլաշ-Բոաշը ցանկանում է «Չելսիի» հետ փոխանակվել խաղացողներով
Վիլլաշ-Բոաշը ցանկանում է «Չելսիի» հետ փոխանակվել խաղացողներով
Բոլորին արդեն հայտնի է, որ «կապույտների» և «Տոտտենհեմի» միջև բանակցությունները վերսկսվել են, և շատ հավանական է, որ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը «Չելսիի» շարքերը կարող է համալրել Լուկա Մոդրիչը:
Մադրիդի «Ռեալի» և «Տոտտենհեմի» բանակցությունները մտել են փակուղի, քանի որ ակումբները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ Մոդրիչի տրանսֆերային արժեքի վերաբերյալ: Իսկ Խորվաթը նույնիսկ չէր ել ընդգրկվել «Տոտտենհեմ» - «Նյուքասլ» խաղին, որտեղ հաղթանակ տարան «կաչաղակները» 2-1 հաշվով:
Իր հերթին Անդրե Վիլլաշ-Բոաշը լրջորեն հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Ռաուլ Մեյրելեշով և հարձակվող Դանիել Սթարիջով:
Շատ հնարավոր է, որ «Չելսին» և «Տոտտենհեմը» կատարեն փոխանակում, որին երկու ակումբներրն էլ համաձայն են:
Տարածել լուրը`