Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 14 » Վիեիրա. ««Չելսին» գրագետ տրանսֆերային քաղաքականություն վարեց»

Վիեիրա. ««Չելսին» գրագետ տրանսֆերային քաղաքականություն վարեց»


«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Վիեիրան ասել է, որ «Չելսին» ամենագրագետ տրանսֆերային քաղաքականությունն է վարել անգլիական լիգայում, հայտնում է tribalfootball.com-ը:

««ՉԵլսին» գրագետ գործեց տրանսֆերային շուկայում: Ակումբը ձեռք բերեց Եվրոպայի և Բրազիլիայի տաղանդավոր ֆուտբոլիստներից երկուսին: Էդեն Ազարն ու Օսկարը մեծ օգուտ կբերեն Ռոբերտո Դի Մատտեոյի թիմին:

Ես չեմ բացառում, որ ակումբը պետք է որոշ ժամանակ սպասի, քանի որ թիմի համատեղ խաղալու համար ժամանակ է պետք: Ես վստահ եմ, որ «Չելսին» կպայքարի Անգլիայի լիգայի ամենաբարձր տեղերի համար:»-ասել է Վիեիրան:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15