Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 30 » Վենգերը ցանկանում է` «Չելսին» և «Ման. Սիթին» ոչ-ոքի խաղան

Վենգերը ցանկանում է` «Չելսին» և «Ման. Սիթին» ոչ-ոքի խաղան


«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է, որ Անգլիայի առաջնության 23-րդ տուրի կենտրոնական` «Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումն ավարտվի ոչ-քի հաշվով:

-Երբ խաղում են երկու մեծ թիմեր, ցանկանում ես ոչ-ոքի տեսնել: Կարծում եմ` ոչ-ոքին լավ արդյունք կլինի նաև «Մանչեսթեր Սիթիի» համար, քանի որ թիմը կշարունակի պայքարել չեմպիոնության համար:  Առջևում դեռ շատ խաղեր կան, իսկ «քաղաքաբնակները» «Չելսիին» զիջում են ընդամենը հինգ միավոր: Ութ միավորի առավելությունը կբարդացնի «Մանչեսթեր Սիթիի» առաջադրանքը,-Վենգերի խոսքը մեջբերված է «BBC»-ից:

Հիշեցնենք, որ այժմ «Չելսին» ունի 52 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Մանչեսթեր Սիթին» երկրորդ հորիզոնականում է` ակտիվում ունենալով 47 միավոր:

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15