Գլխավոր էջ » 2015 Մարտ 23 » Վենգեր. Կարծում եմ՝«Չելսին» կարող է հանգիստ զգալ իրեն
Վենգեր. Կարծում եմ՝«Չելսին» կարող է հանգիստ զգալ իրեն
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին:
«Հիմա «Չելսին» շատ վստահ իրավիճակում է: Կարծում եմ՝ նրանք ամեն ինչ ունեն, որպեսզի իրենց հանգիստ զգան: Մեզանից առաջ «Մանչեսթեր Սիթին» է, բայց եթե նայենք՝ ինչ է կատարվում ավելի ցածր դիրք զբաղեցնող թիմերի հետ, ապա նրանց մոտ նույնպես ամեն բան լավ է: Դրա համար մեզ համար կարեւոր են մեր հաղթանակները:
Կփորձենք հաղթել հաջորդ մրցավեճում, հետո մյուսում: Հենց դա պետք է անենք»,- ասել է Վենգերը:
30-րդ տուրում «Արսենալը» 2:1 հաշվով հաղթելով «Նյուքասլին», շարունակում է զբաղեցնել երրորդ հորիզոնականը եւ մեկ միավորով հետ է մնում «Մանչեսթեր Սիթիից»: «Չելսին» 4 միավոր ավելի ունի, ընդ որում, երկու հանդիպում պակաս է անցկացրել:
armsport.am
Տարածել լուրը`