Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 1 » «Տոտտենհեմ» - «Չելսի» (անոնս)

«Տոտտենհեմ» - «Չելսի» (անոնս)


Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» լոնդոնյան դերբիում կհյուրընկալի առաջատար «Չելսիին»: 

Դաշտի տերերն անհաջող մեկնարկից հետո սկսել են միավորներ հավաքել և պայքարել լավագույն քառյակում տեղ գտնելու համար: Մաուրիսիո Պոչետինոյի սաները նախորդ տուրում կարողացան ոչ ոքի ավարտել փայլուն մարզավիճակում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը: «Տոտտենհեմի» հաջող խաղն առավել պայմանավորված է ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսի բարձրակարգ ելույթներով, ով վերջին խաղերում ճանաչվում է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Ինչ վերաբերվում է «Չելսիին», ապա նրանք բարձր մակարդակով են անցկացնում ողջ մրցաշրջանը: «Կապույտները» մինչ այս պահն ընդամենը մեկ պարտություն են կրել և վաստակած 46 միավորով միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Լոնդոնյան այս երկու ակումբներն ընդհանուր առմամբ հանդիպել են 151 անգամ և առվալությունն «ազնվականների» կողմն է, ովքեր հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 64-ում: 38 անգամ գրանցվել է խաղաղ ելք, իսկ 49 խաղում հաղթել են հյուսիսլոնդոնցիները:

Խաղը տեղի կունենա վաղը, Երևանի ժամանակով 21:30-ին:

premierleague.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15