Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 20 » «Տոտենհեմ» - «Չելսի».Հետաքրքիր փաստեր և վիճակագրություններ

«Տոտենհեմ» - «Չելսի».Հետաքրքիր փաստեր և վիճակագրություններ


55Այսօր վերսկսվելու է Անգլիական Պրեմիեր լիգայի հերթական տուրը: 8-րդ տուրում իրար դեմ կմրցեն Լոնդոնյան երկու ակումբներ` «Տոտենհեմը» և «Չելսին»: Խաղից առաջ երկու թիմերի մարզիչներն էլ իրենց կարծիքն են արտահայտել խաղի վերաբերյալ:

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատտեո:
 
«Բոլորին էլ հայտնի է, որ ես ու Վիլաշ Բոաշը միասին աշխատել ենք: Այս հանդիպումով առաջին անգամ ենք իրար դեմ մրցելու: Խաղի ընթացքում մեր միջև ջերմ հարաբերություններ չեն լինի, սակայն խաղից հետո ամեն ինչ կվերադառնա: Մենք ժամանակ առ ժամանակ իրար հետ շփվում ենք և լավ հարաբերությունների մեջ ենք:»-ասել է Դի Մատտեոն:
 
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշ:

«Նրանք իրենց արդյունքները կայունացրել են, որը կարևոր է ցանկացած թիմի համար, այդ թվում նաև մեզ համար: Այն վստահություն է հաղորդում: Այդ իսկ պատճառով, մենք ակնկալում ենք հանդիպել հզոր թիմի հետ, որն արդյունքի է հասնում նույնիսկ հյուրընկալվելիս: Նրանց համար կարևոր էր «ՔՊՌ»-ի հետ ավարտված ոչ-ոքի արդյունքը և «Արսենալի» նկատմամբ տոնած հաղթանակը: Սա  հզոր ակումբ է:

Վիճակագրություն`
«Տոտենհեմ»
Խաղեր - 146
Հաղթանակներ - 49
Ոչ- ոքիներ - 36
Պարտություններ - 61
Խփած գնդակներ - 210
Բացթողած գնդակներ - 219
Գնդակների տարբերություն -  -9
Ամենախոշոր հաշվով հաղթանակ - 5:0
Ամենախոշոր հաշվով պարտություն- 1-6
Ամենագոլառատ հանդիպումը-  4-4

«Չելսի»
Խաղեր - 146
Հաղթանակներ - 61
Ոչ- ոքիներ - 36
Պարտություններ - 49
Խփած գնդակներ - 219
Բացթողած գնդակներ - 210
Գնդակների տարբերություն -  9
Ամենախոշոր հաշվով հաղթանակ - 6-1
Ամենախոշոր հաշվով պարտություն- 5-0
Ամենագոլառատ հանդիպումը-  4-4


Չեն խաղա`
Ասսու-Էկոտո, Պարկեր, Քաբուլ - Թերրին (որակազրկում)

Հավանական կազմեր`
«Տոտտենհեմ»` 
Լյորիս - Ուոկեր, Գալաս, Կոլկեր, Վերտոնգեն - Դեմբելե, Սանդրո - Լեննոն, Դեմպսի, Բեյլ - Դեֆո 
«Չելսի»`
 Չեխ - Իվանովիչ, Կեհիլ, Լուիս, Քոուլ - Միկել, Ռամիրես - Մատա, Օսկար, Ազար - Տորրես

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15