Գլխավոր էջ » 2012 Հուլիս 2 » Տորրեը արժանացավ ԵՎՐՈ 2012-ի «Ոսկե Խաղակոշիկն»
Տորրեը արժանացավ ԵՎՐՈ 2012-ի «Ոսկե Խաղակոշիկն»
ԵՎՐՈ-ի եզրափակչում Ֆերնանդոն խաղադաշտ մտավ խաղավարտից 15 րոպե առաջ` խփելով 1 գնդակ և կատարելով 1 գոլային փոխանցում: Նրա ակտիվում կա 3 գոլ և 1 գոլային փոխանցում:
Այդ ցուցանիշներով Տորրեսը հավասարվեց գերմանացի Մարիո Գոմեսին, սակայն նա ճանաչվեց լավագույն ռմբարկու, քանի որ խաղադաշտում անցկացրել է ավելի քիչ ժամանակ, քան Գոմեսը. Ֆերնանդո Տորրես-189 րոպե, Մարիո Գոմես-279 րոպե:
Ռուս Ալան Ձագոեվը անցկացրել է խաղադաշտում 252 րոպե, սակայն չկարողացավ գերազանցել Տորրեսին և Գոմեսին, քանի որ չի կատարել գոլային փոխանցում:
Բացի Տորրեսից 3 գոլի հեղինակ են դարձել նաև Ալան Ձագոեվը (Ռուսաստան), Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա) և երեք Մարիոները` Բալոտելլին (Իտալիա), Գոմեսը (Գերմանիա) և Մանջուկիչը (Խորվաթիա):
Տարածել լուրը`