Գլխավոր էջ » 2012 Հոկտեմբեր 18 » Տորրեսի ծավալուն հարցազրույցը Elpais.com-ին
Տորրեսի ծավալուն հարցազրույցը Elpais.com-ին
ArmChelsea.Com-ը ձեզ է ներկայացնում Ֆերնանդո Տորրեսի ծավալուն հարցազրույցը Elpais.com-ին:
1. Ֆերնանդո արդյոք անցյալ մրցաշրջանի սպիները դեռ թարմ են:
Այո: Դա իմ կյանքի ամենածանր շրջանն էր:Լինում են պահեր, երբ քեզ ոչ ոք չի ցանկանում հասկանալ: Իհարկե համացանցը թույլ է տալիս իմանալ, որ հազարավոր մարդիկ քեզ ճանաչում են և դու մենակ չես: Բայց ժամանակը ամեն ինչ դնում է իր տեղը: Երբեմն լիակատար ձախողումը վերջում հաղթանակ է բերում: Պետք է հասկանաս, որ միակ մարդը, որ կարող է օգնել քեզ, դու ինքդ ես: Լավ է սրտացավ ընկերներ ունենալը, բայց պետք է հույսդ դնես միայն քեզ վրա:
2. Ի՞նչն էր ձախողման հիմնական պատճառը:
Շատ բաներ: Մրցաշրջանի միջնամասում ինձ չէր հետաքրքրում` «Չելսին» հաղթում էր, թե պարտվում: Շատ խացացողներ, որոնք չեն հայտնվում հիմնական կազմում, կորցնում են իրենց հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ: Չեմ ցանկանում, որ այդ վիճակը կրկնվի։ Ես գիտակցում էի, որ երջանիկ չէի։ Հանդերձարանում ընկերներ չունեի, միայն Մատաի և Լուիսի հետ էի մի փոքր շփվում, քանի որ հետարքրությունս կորել էր: Ռոբերտո դի Մատեոյի գալուստով, իրավիճակը՝ ինձ համար, փոխվեց դեպի լավը։ Այժմ ես կարողանում են վերահսկել որոշ պահեր, որոնք անցյալում չէի կարողանում:
3. Ինչպե՞ս ես վերաբերվում քննադատություններին:
Լսում եմ, բայց փորձում եմ այն սրտիս մոտ չնդունել:
4. Ո՞վ քեզ օգնեց հաղթահարել այդ ամենը:
Շատ մարդիկ: Բայց ամենավառ օրինակն իմ թիմակից Ֆերեյրան է: Զարմանալի է, որ նա հաղթել է բոլոր հնարավոր մրցաշարերում, չնայած հազվադեպ է հայտնվում մեկնարկային կազմում:
5. Կ՞ա ինչ-որ բան, որից վախենում ես:
Երբեմն հարցազրույցի ժամանակ չեմ կարողանում զսպել զգացմունքներս: Մարդիկ երբեմն միայն հարցազրույցի վերնագիրն են կարդում, իսկ շարունակությունը` ոչ: Երբեմն միայն վերնագիրը կարդալիս սխալ տպավորություն է ստեղծվում:
6. Ինչպե՞ս ես պատկերացնում քեզ, երբ ավարտես ֆուտբոլային կարիերադ:
Միակ բանը, որի մասին չեմ անհանգստանում, այն է, որ կարիերաս ավարտելուց հետո ոչ ոք չի կարող ասել, որ ես վատ թիմակից եմ եղել`անհարգալից, մեծամիտ: Համոզված եմ, որ 20 տարի անց լավ հարաբերություններ կունենամ Մատայի, Կազոռլայի, Ռամոսի Ռեյնայի և իմ մնացած խաղընկերների հետ:
7. Ինչպիսի՞ հարաբերությունների մեջ ես Դել Բոսկեի հետ:
Վիսենտեն հիանալի մարզիչ է: Նա բոլորին հավասար է վերաբերվում : Ոչ մի կողմնապահություն: Բայց երբեմն ստիպված եմ լինում ասել այն, ինչ ինձ դուր չի գալիս:
8. Կբացատրեք Իսպանիայի հավաքականի ֆենոմենը:
Մեծ պատիվ է հանդես գալ նման բարձրակարգ հավաքականում: Բայց այս խաղը երկար տարիների աշխատանքի արդյունք է: Թիմում շատ են բարձրակարգ խաղացողները, որոնք ամեն պահի կարող են վճռել խաղի ելքը:
9. 2 տարի առաջ լքեցիր Լիվերպուլը: Չե՞ս կարոտում այն:
«Լիվերպուլն» իմ կյանքի կարևորագույն մասերից մեկն է: Հիշում եմ Հիդլսբրոյում տեղի ունեցած դժբախտությունը: Պատկերացնում եմ, թե ինչ ողբերգություն է տեղի ունեցել: Պարզապես սարսափելի է: Ես որոշեցի հեռանալ, որովհետև ցանկանում էի կյանքումս նոր քայլ կատարել: Գուցե դա ամենաճիշտ քայլը չէր, բայց դավաճանություն էլ չէր: Կգա ժամանակ, երբ բոլորը կիմանան ամբողջ ճշմարտությունը: Իմ տղան Լիվերպուլում է ծնվել, ծնված օրվանից գնդակից չի ցանկանում բաժանվել:
10. Ինչպե՞ս է կյանքը Լոնդոնում:
Հաճախ եմ Լոնդոնում ռոքնռոլի համերգների գնում և ոչ ոք ինձ չի ճանաչում: Դա հիանալի է:
Տարածել լուրը`