Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 6 » Տորրես.«Խփածս գոլերը չկարողացա լիարժեք վայելել»

Տորրես.«Խփածս գոլերը չկարողացա լիարժեք վայելել»


22Ֆերնանդո Տորրեսը, ով երեկ կայացած՝ «Նորդշելանդի» դեմ խաղում խփեց 2 գոլ և բավականին վստահ տեսք ուներ, խոսել է խաղի մասին, խաղից հետո տված հարցազրույցում:

«Իրոք խաղը ֆանտաստիկ ստացվեց: Մենք առաջին խաղակեսում մրցակցին գերազանցեցինք: Հետո արդեն 2-րդ խաղակեսում կարծես թե մենք կրկին ձախողվելու շեմին եինք: Երբ «Նորդշելանդը» գրավեց դարպասը, ես մտածեցի, թե այն դաժան ավանդույթը, որը մեզ սկսել էր ուղեկցել Բենիտեսի գալուց հետո՝ ըստ որի, մենք առաջին խաղակեսում լավ ենք խաղում, իսկ 2-րդում ձախողվում՝ կրկնվում է:

Նույնիսկ մտածում էի սկսել խաղալ որպես մի փոքր պաշտպանողական, բայց դրա կարիքը չկար, Դանիական ակումբի գոլը առավելագույնն էր իրենց համար այդ խաղում: Ցավն այն է, որ մենք այսքան լավ խաղացինք, բայց հիմա պայքարը շարունակելու ենք ոչ թե ՉԼ-ում, այլ Եվրոպա Լիգայում: Ես էլ իմ խփած գոլերից բան չհասկացա: Ինչևէ, կփորձենք հաղթել՝ գնե Եվրոպա Լիգան:»-ասել է Տորրեսը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15