Գլխավոր էջ » 2012 Օգոստոս 23 » Տորրես.«Մի պահ ուղղակի ցանկանում էի լքել «Չելսին»»
Տորրես.«Մի պահ ուղղակի ցանկանում էի լքել «Չելսին»»
«Ուղղակի սարսափելի վիճակում էի: Ավելի քան երբևէ կորել էր ցանկությունս խաղալու: Բոլորը հարվածում էին, որտեղից ցանկանում էին: Ընդամենը 3 խաղացող կար, որ մտածում էր թիմի մասին, այլ ոչ թե իր անձի: Մատան իրեն պահեց լրիվ ինքնավստահ և միայն իր մասին մտածող մարդու պես: Մատաից այդպիսի բան չեի սպասի: Նա անում էր այն, ինչ ուզում էր, փոխանցման մասին էլ չէր մտածում:
Բայց խաղի ընթացքում ես հասկացա, որ եթե ինձ փոխանցում չեն տալիս, ապա ես պետք է գնամ գնդակի ետևից, իսկ Կեհիլը...Ուղղակի հիանալի իրեն դրսևորեց: Լինելով պաշտպան, նա թիմին տարավ դեպի հաղթանակ, եթե նա գոլ չխփեր, դժվար է ասել, «Չելսին» կհաղթեր այս խաղը, կամ ընդանրապես կկարողանար խուսափել պարտությունից թե ոչ:
Համենայն դեպս շատ ուրախ եմ, որ ամեն ինչ լավ ավարտվեց: Էշլի Քոուլին նույն պես շատ շնորհակալ եմ:
Էդեն Ազարն էլ, կարող եմ ասել, որ դարձել է թիմի առաջատարը:
Հուսանք Դի Մատտեոն կարող է հասկացնել տղաներին, որ պետք է թիմով խաղալ:»-ասել է Տորրես, ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
Տարածել լուրը`