Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 14 » Տորրես. «Ժամանակին ինձ «Մանչ» էին ասում»
Տորրես. «Ժամանակին ինձ «Մանչ» էին ասում»
«Երբ ստանձնեցի «Ատլետիկոի» ավագի պաշտոնը, ցանկանում էի ցույց տալ մարզչիս, որ ես կարող եմ լինել ճիշտ ավագ: Ես փորձում էի օգնել բոլորին, երբ զգում էի ինչվոր մեկը ճնշված է, զրուցում էի հետը և հանգստացնում նրան:
Այդքան բան ես փորձեցի հասկանալ դեռ 16 տարեկանում: 16 տարեկան էի, երբ մտա «Ատլետիկոի» հանդերձարան և ինձ շատ վատ զգացի, քանի որ ոչ ոք չէր ուզում հետս խոսել:
Ինձ սկսեցին անվանել «Մանչ»: Նրանք պատճառաբանեցին, թե անունս չգիտեն, դրա համար էլ այդպես են ասում, բայց դա ինձ դուր չեկավ, հիմա էլ եմ նյարդայնանում, որ ինձ «Էլ Նինյո» են ասում, քանի որ ես մանուկ տարիքից շուտ եմ դուրս եկել:
19 տարեկան էի, երբ դարձա Մադրիդցիների ավագը, բայց ավագ ասելը մի փոքր չափազանցված էր: Այդ ժամանակ «Ատլետիկոում» էին խաղում Դեմետրիո Ալբետրինին՝ ում 3 անգամ հաջողվել էր նվաճել Չեմպիոնների Լիգայի հաղթողի տիտղոսը: Ինչպս նաև Սերխիո Բարխուանան, ով նվաճել էր այն բոլոր տիտողոսները, որի համար պայքարել էր: Ես ավագ էր ուղղակի, կարծես ինձ ավագ էին նշանակել, որպիսի ես ոգևորվեմ և դա նրանց մոտ լավ ստացվեց:»-ասել է Տորրեսը, «Չելսիի» պաշտոնական կայքին:
Տարածել լուրը`