Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 9 » Տորրես. «Հաղթել եմ ուզում միայն»
Տորրես. «Հաղթել եմ ուզում միայն»
Այս առիթով Տորրեսը հարցազրույց է տվել և ասել, որ պատրաստ է մինչև վերջին վարկյանը կռվել դաշտի ամեն անկյունում գոլի համար:
Տորրեսը տվել է բավականին ծավալուն հարցազրույց, որը ArmChelsea.Com-ը սիրով հանձնում է ձեզ:
«Ես հիմա շատ մեծ անհամբերությամբ եմ սպասում այդ խաղին: Այս խաղը ինձ համար ավելի կարևոր է, քան «Արսենալի» հետ խաղից, թե «Յունայթեդի» հետ խաղից և թե այլ ցանկացած թիմի հետ խաղից:
Մենք իրավունք չունենք պարտվել սեփական հարկի տակ, անկախ այն բանից, թե ով է մեր մրցակիցը: Մենք հիմա աշխարհի լավագույններից մեկն ենք և դրանով ամեն ինչ ասված է:
Որքան էլ ծանր լինի, ես պետք է փորձեմ հաղթել այն թիմին, ով ինձ կերտեց որպես ֆուտբոլիստ: Բայց դա կապ չունի, ես հիմա հագնում եմ «Չելսիի» մարզասգեստ, կրծքիս կրում եմ «Չելսիի» տարբերանշանը և պատրաստ եմ բարձր պահել այն: Կանեմ ամեն ինչ, որ գոլ խփեմ և ուրախացնեմ երկրպագուներին:
Ջերրարդի վերաբերյալ էլ կցանկանաի խոսել: Նա միանշանակ լեգենդ է: Նրան բոլորն են սիրում, անկախ այն բանից, թե որ թիմի երկրպագու են: Նա է ինձ դեպի լավագույն ֆուտբոլիստների շարք ուղեկցել և ես շատ գոհ եմ նրանից: Նա իրոք հրաշք է որ միայն ֆուտբոլում, այլ նաև կյանքում:»-ասել է Տորրեսը:
Տարածել լուրը`