Գլխավոր էջ » 2012 Հոկտեմբեր 28 » Տորրես. «Երբ զայրանում եմ, ինձ ոչինչ չի կանգնեցնում»
Տորրես. «Երբ զայրանում եմ, ինձ ոչինչ չի կանգնեցնում»
Իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորրեսը, իր պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է, որ շատ զայրացած է և վճռական է տրամադրված, իսկ երբ ինքը զայրանում է, իրեն ոչինչ չի կանգնեցնում:«Ես հասկանում եմ երկրպագուների դժգոհության պատճառը, շատ լավ գիտակցում եմ նրանց: Նրանք ինձ վրա հույս են դնում, իսկ ես հիասթափեցնում եմ իրենց, իսկ դա շատ վատ բան է:
Ամեն խաղի ավելի շատ փորձում եմ խաղալ թիմաին խաղ և գոլ խփելը ետ եմ մղում 2-րդ պլան, բայց այսօր այն առաջին պլանում է: Ամեն ինչ անելու եմ, որ գոլ խփեմ: Փորձելու եմ հարվածել, երբ մի փոքր շանս լինի:
Ես հիմա վճռական եմ տրամադրված և շատ եմ զայրացած, իսկ ես երբ զայրանում եմ, ինձ ոչինչ չի կանգնեցնում:»-ասել է Տորրեսը:
Տարածել լուրը`