Գլխավոր էջ » 2012 Օգոստոս 31 » Տորրես. ««Ատլետիկոն» իմ առաջին սերն է»
Տորրես. ««Ատլետիկոն» իմ առաջին սերն է»
«Երբ իմ ակումբը խաղաց «Ատլետիկոյի» դեմ, ես վնասվածք ունեի, այդ պատճառով ուրբաթ օրը հատուկ օր է լինելու: Կյանքումս առաջին անգամ ես ցանկանում եմ, որ «Ատլետիկոն» պարտվի: Ես երբեք չեմ թաքցրել իմ սերն այդ ակումբի հանդեպ, որն ինձ ճանապարհ է հարթել դեպի մեծ ֆուտբոլ: «Լիվերպուլում» ես մտածում էի, որ գտնվում եմ տանը, սակայն սխալ գտնվեցի: Ատլետիկոն իմ առաջին սերն է: Ես սիրում եմ երկրպագուներին: Հուսով եմ, որ նրանք ինձ կհասկանան: Կնշե՞մ արդյոք ես խփածս գոլը, թե ոչ: Դա ցույց կտա զգացմունքները: Կարևորը, որ «Չելսին» հաղթի այդ տիտղոսը:»-ասել է Ֆերնանդո Տորրեսը:
Տարածել լուրը`