Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 13 » Տորգան Ազար․«Ոչ մի համաձայնություն «Չելսիի» և «Բորուսիայի» միջև չկա»

Տորգան Ազար․«Ոչ մի համաձայնություն «Չելսիի» և «Բորուսիայի» միջև չկա»


«Չելսիի» ֆուտբոլիստ Տորգան Ազարը,ով վարձավճարով հանդես է գալիս Մյունխենգլադբախի «Բորուսիայում», հավաստիացրել է,որ դեռևս չկա ոչ մի պայմանավորվածություն «Չելսիի» և «Բորուսիայի» միջև։

«Ոչ մի համաձայնություն «Չելսիի» և «Բորուսիայի» միջև չկա։ Բանակցություններ ընթանում են,բայց ես չգիտեմ,թե որտեղից են հայտնվել տեղեկություններ 8 միլիոնի մասին։ 

Ես ինձ շատ լավ եմ զգում «Բորուսիայում» և ես կայունություն եմ ցանկանում։ Դժվար է անընդհատ վարձավճարով տարբեր թիմերում հանդես գալը։ Նոր ակումբներ,նոր երկրներ․ես դա չեմ ցանկանում։ Ինձ դուր է գալիս Բունդեսլիգայի մթնոլորտը։

Ես մինչև հիմա երազում եմ Էդենի հետ նույն թիմում հանդես գալու մասին։ Դա հնարավոր է։ Հայրս երբեմն զրուցում է Ժոզե Մոուրինյոյի հետ,և ես լսել եմ,որ նա գնահատում է ինձ»,-ասել է նա։

Armchelsea.com



  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15