Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 26 » Թոփ–5 թիմերի միջև խաղերի մրցաշարային աղյուսակը

Թոփ–5 թիմերի միջև խաղերի մրցաշարային աղյուսակը


Ամենահեղինակավոր եվրոպական առաջնություններում չեմպիոնության համար պայքարում հաճախ մեծ նշանակություն է ունենում առաջատարների միջև հանդիպումների արդյունքները։ Օրինակ, Իսպանիայում Մադրիդի «Ռեալը» մինչև հունվար վստահ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն մարտի վերջում, արդեն առաջատար «Բարսելոնային» զիջում է 4 միավորով։ Բացի առկա մյուս խնդիրները, «արքայական ակումբի» նահանջի պատճառներից մեկը թոփ–4 թիմերի հետ մրցավեճերում 15 հնարավորից 3 միավոր վաստակելն է։

Անգլիայում, ընթացիկ մրցաշրջանում այդ մետեցումը չի գործում։ 30 տուրերից հետո ամենահեղինակավոր 5 ակումբների միջև խաղերում լավագույն արդյունքն ունի «Մանչեսթեր Յունայթեդը», որը չեմպիոնության համար պայքարում 8 միավորով է ետ առաջատար «Չելսիից», որն էլ դեռ մեկ խաղ պակաս է անցկացրել։

Փոխարենը, դա մեծ ազդեցություն ունի «Լիվերպուլի» վրա, որը 18 հնարավորից վաստակել է միայն 4 միավոր և Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարում ամենաքիչ շանսերն ունի։

Անգլիայի առաջնության առաջատար 5 թիմերի իրար միջև անցկացրած հանդիպումների մրցաշարային աղյուսակը.



armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15