Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 29 » Թիերի Անրի. Կոստան պետք է կարմիր քարտ ստանար, նա «կեղտոտ» էր խաղում

Թիերի Անրի. Կոստան պետք է կարմիր քարտ ստանար, նա «կեղտոտ» էր խաղում


Ֆրանսիացի հարձակվող Թիերի Անրիի կարծիքով` «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան արժանի էր հեռացման «Լիվերպուլ»-ի դեմ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի հանդիպմանը:

Մրցակիցների դեմ պայքարում հարձակվողը մի քանի անգամ կոպիտ է գործել, երբ մրցավարը չի նկատել դա:

«Կոստան պետք է կարմիր քարտ ստանար, նա «կեղտոտ» էր խաղում: Նա անցավ բոլոր սահմանները: Պարզ երևում էր, որ Կոստան միտումնավոր կոպիտ էր խաղում: Բայց մրցավարը չտեսավ, թե ինչպես Կոստան կանգնեց Ջանի ոտքին, այնուհետև` նույն կերպ վարվեց Մարտին Շկրտելի հետ»,- Sky Sports-ը մեջբերում Անրիի խոսքերը:

1in.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15