Գլխավոր էջ » 2015 Փետրվար 20 » Թերրի. Հույս ունեմ` ինձ նոր պայմանագիր կառաջարկեն
Թերրի. Հույս ունեմ` ինձ նոր պայմանագիր կառաջարկեն
«Չելսիի» ավագ Ջոն Թերրին հույս ունի, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կշարունակի ելույթները լոնդոնյան ակումբի կազմում: 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանալու է ամռանը:
-Դեռ բանակցություններ չեն եղել, սակայն ակումբն իմ դիրքորոշումը գիտի: Հուսամ` ես էլ ղեկավարության դիրքորոշումն են կռահում, և ամեն ինչ լավ կլինի: Իհարկե, ինձանից շատ ավելի կարևոր ֆուտբոլիստներ կան: Օրինակ Ազարն օրեր առաջ երկարաձգեց պայմանագիրը, և դա շատ կարևոր է ակումբի համար:
Ինչ վերաբերվում է ինձ, ես պարզապես ցանկանում եմ մնալ և հույս ունեմ` խաղս դա թույլ է տալիս: Հույս ունեմ` ինձ նոր պայմանագիր կառաջարկեն: Երջանիկ կլինեմ, անգամ եթե առաջարկեն մեկ տարի մնալ: Այժմ մեկ տարուց ավելի առաջ նայել չեմ կարող,-Թերրիի խոսքը մեջբերված է «Sky Sports»-ից:
sport.times.am
Տարածել լուրը`