Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 3 » Թերրի. Երբեք չեմ մտածել Անգլիայի հավաքական վերադառնալու մասին

Թերրի. Երբեք չեմ մտածել Անգլիայի հավաքական վերադառնալու մասին


Լոնդոնի «Չելսիի» ավագ և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջոն Թերրին «Տոտենհեմի» նկատմամբ Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչում տարած հաղթանակից հետո բացառել է Անգլիայի հավաքական վերադառնալու հնարավորությունը։

-Այդ հարցը պարզ պատասխան ունի՝ ո´չ։ «Ուեմբլի» մարզադաշտն ու նրա մթնոլորտը լավագույններից մեկն է իմ խաղացածներից, բայց հավաքական վերադառնալու մասին միտքը երբեք գլխումս չի ծագել,-ասել է Թերրին լրագրողներին։

Հիշեցնենք, որ 2012 թ. սեպտեմբերին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան տուգանել և 4 խաղով որակազրկել էր Թերիին 2011թ. «Չելսիի» և «ՔՊՌ»-ի հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար։ Թերին ներողություն էր խնդրել ռասիստական արտահայտության համար և որոշել հեռանալ Անգլիայի հավաքականից, որի կազմում խաղացել էր 9 տարի և մասնակցել 78 հանդիպման։

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15