Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 14 » Թերին պատասխանել է Իբրահիմովիչի արտահայտությանը

Թերին պատասխանել է Իբրահիմովիչի արտահայտությանը


Լոնդոնի «Չելսիի» ավագ Ջոն Թերրին մեկնաբանել է«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի արտահայտությունը, թե իրեն հեռացնելու պահին «Ազնվականների» ֆուտբոլիստներն իրեն շրջապատել էին ինչպես 11 լացկան երեխաներ։ Հիշեցնենք, որ Չեպիոննեի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով, ինչը պայքարը շարունակելու հնարավորություն տվեց ֆրանսիական ակումբին։

-Յուրաքանչյուր թիմ խաղում է ինչպես կարողանում է։ Եթե նրանք ճնշում են գործադրում մրցավարի վրա, ապա այն ամենը, ինչ մենք կարող ենք անել, նույն կերպ վարվելն է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք շրջապատեն մրցավարին և մեր խաղացողների համար քարտեր պահանջեն։

Եթե պետք է մրցավարի մոտ հասնելու համար 20-30 մետր վազել, դա, իհարկե, գեղեցիկ չէ, բայց ավելի լավ է, քան կանգնել ու նայել, թե ինչպես են մրցավարին ճնշում մրցակցի խաղացողները։ Ես պարզապես աջակցում եմ իմ թիմակիցներին։ Իսկ եթե ես վազել եմ մրցավարի մոտ, ապա իմ հետևից եկել են ևս չորս-հինգ խաղացողներ։ Համաձայն եմ, դա գեղեցիկ տպավորություն չի թողնում, բայց դա էլ է խաղի մի մասը,-Թերրիի խոսքն է փոխանցում «BBC»-ն։

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15