Գլխավոր էջ » 2012 Ապրիլ 25 » Տերի. Ներողություն եմ խնդրում
Տերի. Ներողություն եմ խնդրում
«Չելսիի» ավագ Ջոն Տերին «Կամպ Նոուում» ավարտված «Բարսելոնայի» հետ կիսաեզրափակիչ հանդիպումից հետո (2:2) ներողություն է խնդրել իր թիմակիցներից կարևոր խաղում 37-րդ րոպեից նրանց 10 հոգով թողնելու համար:
Սանչեսի նկատմամբ կանոնները խախտելու համար զգուշացվելով` 31-ամյա անգլիացին որակազրկվեց և չի կարողանա մասնակցել Մյունխենում կայանալիք եզրափակիչում:
«Այդ պահին Սանչեսն արագ անցնում էր իմ հետևով: Ես նայել եմ տեսագրությունը, և դա շատ տգեղ էր նայվում, բայց ես այնպիսի խաղացող չեմ, ով կարող է միտումնավոր վնասել ինչ-որ մեկին:
Ես բարձրացրի ծունկս, ինչը չէի անի, եթե ետադարձ հայացք ձգեի: Հուսով եմ` այն մարդիկ, ովքեր ճանաչում են ինձ անձամբ, գիտեն, որ ես այդպիսի խաղացող չեմ»,-Տերիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
«Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ չարդարացրի իմ թիմակիցների հույսերը և ներողություն եմ խնդրում նրանցից, ինչպես նաև «Չելսիի» երկրպագուներից:
Ես կարմիր քարտի հետ կապված որևե դգոհություններ չունեմ: Այդ ժամանակ ես շփոթմունքի մեջ էի, փորձում էի արդարացնել ինձ փոքր-ինչ, բայց բայց տեսնելով կրկնապատկերը` համոզվեցի, որ մրցավարը ճիշտ որոշում էր կայացրել»:
Տարածել լուրը`