Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 4 » Տարվա խորհրդանշական հավաքականում՝ «Չելսին» 6 հոգով է ներկայանում

Տարվա խորհրդանշական հավաքականում՝ «Չելսին» 6 հոգով է ներկայանում


44Լոնդոնի «Չելսիի»՝ միանգամից 5 ֆուտբոլիստներ, ինչպես նաև Դիդիե Դրոգբան, ում նույն պես պետք է համարել «Չելսիի» խաղացող, ընդգրկվել են տարվա խորհրդանշական հավաքականի հավակնոդների թվում:

«Չելսիից» այդ հավաքականի կազմում ընդգրկվելու շանսեր ունեն՝ Էդեն Ազարը, Էշլի Քոուլը, Բրանիսլավ Իվանովիչը, Պետր Չեխը, Խուան Մատան, ինչպես նաև Դիդիե Դրոգբան: 

Կարևոր է նաև նշել այն, որ ամենաշատ ֆուտբոլիստներ ներկայացնող թիմերը 3-ն են՝ «Բարսա», «Ռեալ Մադրիդ» և իհարկե «Չելսի»՝ 3-ն էլ ներկայացնում են 6-ական ֆուտբոլիստ:

Համեմատության համար նշենք, որ ՊԼ-ն ներկայացնող «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայանում է ընդամենը 1 ֆուտբոլիստով, «Ման Սիթին»՝ 4, իսկ «Արսենալը», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը» առհասարակ ներկայացուցիչ չունեն այս հավաքականում:

Ձեզ ենք ներկայացնում բոլոր 40 ֆուտբոլիստներին ՝

Դարպասապահներ` Բուֆոն, Կասիլյաս, Չեխ և Նոյեր
 
Պաշտպաններ` Բարցալի, Քոուլ, Հումմելս, Իվանովիչ, Ալբա, Կոմպանի, Լամ, Մասկերանո, Պեպե, Ռամոս, Պիկե և Սիլվա
 
Կիսապաշտպաններ` Ալոնսո, Բլաշիկովսկի, Ազար, Ինիեստա, Մատա, Մարկիզիո, Օզիլ, Պիրլո, Ռոյս, Սիլվա, Տուրե և Չավի

Հարձակվողներ` Ագուերո, Յիլմազ, Կավանի, Դրոգբա, Ֆալկաո, Գոմես, Հունտելար, Իբրահիմովիչ, Լևանդովսկի, Մեսսի, Ռոնալդո և Վան Պերսի:

Իսկ եթե ուզում եք քվյարկել ֆուտբոլիստների օգտին, սեղմեք՝ 
ԱՅՍՏԵՂ

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15