Գլխավոր էջ » 2012 Մայիս 7 » Թերին խնդրում է Աբրամովիչին
Թերին խնդրում է Աբրամովիչին
«Չելսիի» 31-ամյա ավագ Ջոն Թերին ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչին խնդրել է նոր պայմանագիր առաջարկել 34-ամյա կոտդիվուարցի Դիդյե Դրոգբային: «Ես շատ եմ ցանկանում, որ նա մնա: Դրոգբան մեծագույն ֆուտբոլիստ է: Նրա շնորհիվ մենք հայտնվեցին Չեմպիոնների լիգայի եզրափակչում եւ նվաճեցինք Անգլիայի գավաթը: Ակումբում ամեն ինչ որոշում է Աբրամովիչը: Այդ պատճառով ես նրան խնդրում եմ չթողնել Դրոգբային: Նրան 20 միլիոն ֆունտ ստերլինգով հրավիրում են Չինաստան, իսկ նա ցանկանում է մնալ «Չելսիում», քանի որ այն համարում է իր տունը: Ես խնդրում եմ Աբրամովիչին նոր պայմանագիր առաջարկել Դրոգբային», - Թերիի խոսքը մեջբերում է The Sun-ը:
Տարածել լուրը`