Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 3 » Թերին ու Լեմպարդը վերադառնում են

Թերին ու Լեմպարդը վերադառնում են


«Չելսիի» ֆուտբոլիստներ Ջոն Թերին և Ֆրենկ Լեմպարդը կվերադառնան շարք` շաբաթ օրը կայանալիք «Սանդերլենի» հետ հանդիպմանը:

«Թերին կմարզվի երկուշաբթի օրվանից, այնպես որ հույս ունեմ, որ նրա ծունկը կհասցնի վերականգնվել:

Ֆրենկը նույնպես կսկսի մարզվել:  «Սանդերլե՞նդ», տեսնենք: Ես կխոսեմ նրանց հետ, իսկ հետո բժիշկների հետ:

Ես առանց ծայրահեղ անհրաժեշտության նրանց չէի դուրս բերի խաղադաշտ, բայց շատ խաղացողներ կան, ովքեր կարող են խաղալ վնասվածքով: Կախված է ռիսկից: Թիմում առաջնորդի հատկանիշներով խաղացող է պետք:

Մոուրինյոի ժամանակ «Չելսին» ուժեղ բնավորություն ուներ, բայց հիմա դա այդպես չէ:» - Բենիտեսին մեջբերում է ESPN.co.uk-ը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15