Գլխավոր էջ » 2012 Դեկտեմբեր 24 » Թորնբուլն ու Իլարիուն կլքեն «Չելսին» մրցաշրջանի ավարտից հետո
Թորնբուլն ու Իլարիուն կլքեն «Չելսին» մրցաշրջանի ավարտից հետո
Լոնդոնի «Չելսիի» երկու դարպասապահեր` Ռոսս Թորնբուլն ու Էնրիկե Իլարիուն մրցաշրջանի ավարտից հետո կլքեն ակումբը:ԶԼՄ-ների տեղեկացմամբ, Իլարիուին 3-ամյա պայմանագիր է առաջարկում «Սպորտիգը», որը նրան պատրաստ է վճարել շաբաթական 80 հազար եվրո աշխատավարձ:
Իսկ Թորնբուլը արդեն երկու առաջարկ ունի` «Ռեդինգից» և «ՔՊՌ»-ից: Բացառված չէ, որ արդեն հունվարին նա կփոխի իր ակումբը:
Ամռանը ամենայն հավանականությամբ կվերադառնա Տիբո Կուրտուան, ով կփոխարինի ակումբից հեռացող դարպասապահներին:
Տարածել լուրը`