Գլխավոր էջ » 2012 Ապրիլ 27 » ԹԵՐՐԻՆ ԿԱՐՈՂ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՉԼ-Ի ԳԱՎԱԹԸ
ԹԵՐՐԻՆ ԿԱՐՈՂ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՉԼ-Ի ԳԱՎԱԹԸ
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Լոնդոնի «Չելսի»-ի ավագ Ջոն Թերին կարող է բարձրացնել Չեմպիոնների Լիգայի գավաթն այն դեպքում, երբ թիմը հաղթանակ տանի մրցաշարի` Մյունխենում կայանալիք եզրափակիչ խաղում: Այդպիսի որոշում է կայացրել ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը: Ֆուտբոլիստին թույլ է տրվել նաև մասնակցել եզրափակչի մասնակիցներին մեդալների հանձնման արարողությանը:«Բարսելոնա»-ի հետ մրցաշարի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման ժամանակ Թերին ոտքով հարվածել է Ալեքսիս Սանչեսի մեջքին, ինչի համար էլ որակազրկվել է:
Մայիսի 19-ին «արիստոկրատներ»-ը Եվրոպայի ամենակարևոր տիտղոսը նվաճելու համար կպայքարեն «Բավարիա»-ի դեմ:
Տարածել լուրը`