Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 6 » Թերին կարող է մասնակցել "Վիգան"-ի հետ հանդիպմանը

Թերին կարող է մասնակցել "Վիգան"-ի հետ հանդիպմանը


Չելսիի ավագ Ջոն Թերին ասել է, որ պատրաստ է մասնակցել Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի "Վիգան"-ի հետ հանդիպմանը:
«Չեմ կարծում, որ այդ ախտորոշումը նշանակում է, որ ես շարքից դուրս եմ եկել:Ամեն ինչ բխում է այն բանից, թե ես ինչպես կմոտենամ այդ հարցին:Երբ հարցը վերաբերվում է կողերին, ապա դժվար է արագ ապաքինվել, կամ անցկացնել ցավերը մերսումների միջոցով:Ուղղակի պետք է, որ օրգանիզմը վերականգնվի:Բայց ես կարծում եմ, որ ես կարող եմ մասնակցել խաղերին»,-Թերիի խոսքերն է մեջ բերում The Guardian-ը:
Սպասվում է, որ Թերին խաղից առաջ կընդունի ցավազրկող, իսկ կողերի վերին հատվածում կդրվի հատուկ վիրակապ:

Ցանկանանք առողջություն Թերիին, և հուսանք, որ նա շուտ կապաքինվի:

Հիշեցնենք, որ "Չելսի"-"Վիգան" խաղը կկայանա Ապրիլի 7-ին Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15