Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 14 » Սռնա. «Մոդրիչին մեծ ակումբ է հարկավոր»

Սռնա. «Մոդրիչին մեծ ակումբ է հարկավոր»


Խորվաթիայի հավաքականի ավագ Դարիո Սռնան կարծում է, որ իր հայրենակից Լուկա Մոդիիչն արժանի է խաղալ ավելի բարձր մակարդակի ակումբում և դա կարող է ստիպել նրան հեռանալ Տոտենհեմից, հայտնում է SkySports-ը:

Տոտենհեմի փլեյմեյքերի ապագայի հետ կապված կեղծիքները նոր թափ է ստացել, հաշվի առնելով 2011/12 մրցաշրջանի սկզբում կատարված իրադարձությունները, երբ նա համարյա տեղափոխվում էր Չելսի:

Հասկանալի է, որ «կապույտները» մինչև հիմա հետաքրքրված են խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով: Այս պահին Մանչթսթեր Յունայթեդը դեմ չէ Մոդրիչի տաղանդը փորձել «Օլդ Տրաֆֆորդում»:

Սռնան համոզված է, որ հավաքականի իր խաղընկերը կցանկանար խաղալ Անգլիայի Պրեմիեր-Լիգաի կամ Իսպանիայի Լա-Լիգայի թոփ-ակումբներից մեկում, որը ռեալ շանսեր ունի չեմպիոն դառնալու:

«Մոդրիչն իր դիրքում լավագույններից մեկն է:

Նրա փոխանցումները ուղղակի հիանալի են: Նրա տաղանդը ոչ միայն գոլային փոխանցումներ կատարելու մեջ է, այլ այն փոխանցումների, որոնք խառնում են մրցակցի խաղացողների փոխդասավորությունը:

Նա կարող է ստանալ ոսկե գնդակը, եթե խաղա բարձրակարգ ակումբում: Ես միշտ նրան ասել եմ դրա մասին:

Նրան իրենց կազմում ցանանում են տեսնել Չելսին ու Մանչեսթեր Յունայթդը, բայց նա կրող է փայլել նաև Իսպանական Լա-Լիգայում:

Հիմա Լուկայի մոտ դժնար պահ է: Ես հարգում եմ Տոտենհեմին և նրա բոլոր խաղացողներին, բայց այդ ակումբը երբեք չի դառնա Անգլիայի չեմպիոն»-ասել է Սռնան:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15