Գլխավոր էջ » 2012 Մարտ 6 » Սկոլարի. Բոաշին փոխարինողը կհայտնվի դժողքում
Սկոլարի. Բոաշին փոխարինողը կհայտնվի դժողքում
Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ բրազիլացի Լուիս Ֆելիպե Սկոլարին մեկնաբանել է Վիլաշ-Բոաշի հեռացումը:
Նա ասել է, որ շատերի համար այդ լուրը զարմանալի էր, սակայն ինքը անձամբ չի զարմացել:
«Անգլիայում կան այնպիսի ակումբներ ինչպիսին «Արսենալն» է, որտեղ արդեն երկար տարիներ աշխատում է Արսեն Վենգերը, սակայն թիմը ընդամենը 2 կամ 3 անգամ է հաղթել Պրեմիեր լիգան: Իսկ «Չելսիում» բոլորովին այլ է: Ես չեմ զարմանում Բոաշի հեռացման վրա, քանի որ ինքս ժամանակին եղել եմ նման դրության մեջ: Աբրամովիչը թիմի մի քանի խաղացողների ավելի շատ է վստահում քան գլխավոր մարզչին:
Վիլաշ-Բոաշը հաղթող է և այդպիսին էլ կմնա: Նրան արդյունքի հասնելու համար հարկավոր էր փոխել 7-ից 8 ֆուտբոլիստների, սակայն դա տեղի չունեցավ: Իմ ժամանակ էլ նույնն էր պատմությունը: Համոզված եմ` Բոաշին փոխարինողը կհայտնվի դժողքում»,- Սկոլարիի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Սկոլարին «Չելսիում» է աշխատել 2008/09 թվականներին:
Տարածել լուրը`