Գլխավոր էջ » 2012 Հոկտեմբեր 22 » «Շախտյոր» - «Չելսի». Խաղից առաջ
«Շախտյոր» - «Չելսի». Խաղից առաջ
Երեքշաբթի երեկոյան կվերսկսվի Չեմպիոնների լիգայի խաղարկությունը: Մրցաշարի հեղինակավոր գրանդ ակումբները պայքարելու են հերթական երեք միավորները վաստակելու համար:
Այդ օրը պայքարի մեջ է մտնելու նաև Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Լոնդոնի «Չելսին»: Ազնվականների մրցակիցը Ուկրաինայի վերջին տարիների գործող չեմպիոն Դոնեցկի «Շախտյորն» է:
Անշուշտ, լարված և անզիջում պայքար է ընթանալու: Բուքմեյքերները ավելի բարձր են գնահատում «Չելսիի» հաղթանակը, սակայն հանքափորները յուրաքանչյուրի համար էլ բարդ մրցակից են, և փորձելու են սեփական երկրպագուների աջակցության ներքո հաղթահարել ազնվականների արգելքը:
Հայ ֆուտբոլասերների համար այս խաղը առանձնակի հետաքրքրություն է առաջացնում, քանի որ «Շախտյորի» կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան Հենրիխ Մխրթարյանը, ով այս տարի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում արդեն հասցրել է երկու անգամ պատժել հակառակորդին:
Երկու թիմերն էլ այս սկզբունքային հանդիպմանը մոտենում են բավականին բարձր տրամադրությամբ: «Ազնվականները» պրեմիեր լիգայի վերջին տուրում գեղեցիկ հաղթանակ են տարել Լոնդոնյան դերբիում: «Չելսին» 2:4 հաշվով վստահ, բայց դժվար հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Շախտյորն» էլ իր հերթին 2:1 հաշվով առավելության է հասել «Իլիչևեցի» նկատմամբ:
Ինչպես «Չելսին», այնպես էլ «հանքափորները», վստահորեն գլխավորում են իրենց առաջնությունների մրցաշարային աղյուսակը: Այնպես որ, բոլորս անհամբեր սպասում ենք այս հետարքրքիր հակամարտության մեկնարկին...

Խաղի մրցավար` Դամիր Սկոմինա (Սլովենիա)
Մարզադաշտ`Դոմբաս Արենա
Ամսաթիվ`23.10.2012, 22:45
Հավանական մեկնարկային կազմեր`
«Շախտյոր»՝
Պյատով, Չիգիրինսկի, Սրնա, Շևչուկ, Սռնա, Կոբին, Տեյշերա, Մխիթարյան, Վիլյան, Կոստա, Ադրիանո:

«Չելսի»՝
Չեխ, Իվանովիչ, Թերի, Լուիս, Քոուլ,Միկել, Ռամիրես, Մատա, Օսկար, Ազար, Տորրես:

Տարածել լուրը`