Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 9 » Շանհայ Շենհույը ցանկանում է գնել Լեմպարդին

Շանհայ Շենհույը ցանկանում է գնել Լեմպարդին


Չինական ամենահարուստ ակումբներից մեկը` Շանհայ Շենհույը, ձմռանը բացվող տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է թիմն ուժեղացնել Ֆրենկ Լեմպարդով: 

Ինչպես տեղեկացնում է chelsea-talk.com կայքը չինական ակումբը «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին առաջարկում է շաբաթական  250.000 ֆունտ սթեռլինգ աշխատավարձ: 

Սպասվում է, որ Լեմպարդը իր որոշումը կկայացնի հունվարին: Նշենք, որ «Չելսին» ցանկանում է մեկ տարով երկարաձգել պայմանագիրը Ֆրենկի հետ, սակայն ինչպես իր հարցազրույցներից մեկում նշել է Լեմպարդը, նա մտադիր է ֆուտբոլիստի կարիերան ավարտել «Չելսիում»: 

Սակայն Շանհայ Շենհույը վստահ է, որ կկարողանա համոզել Չելսիի լեգենդներից մեկին` տեղափոխվել իրենց մոտ: Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև Լոս Անջելես Գելեքսին:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15