Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 20 » Ռոջերս. Մինչև հիմա հարգում եմ Մոուրինյուին

Ռոջերս. Մինչև հիմա հարգում եմ Մոուրինյուին


«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը պատմել է իր և «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հարաբերությունների մասին։ Հիշեցնենք, որ Ռոջերսը 2006-2008 թթ. աշխատել է «Չելսիում», իսկ այդ տարիներին «Ազնվականներին» կրկին մարզում էր պորտուգալացի մասնագետը։

-Ես երբեք հանդիպումներին չեմ նայել որպես մարզիչների դիմակայություն, յուրաքանչյուր խաղում հնարավոր է բազմաթիվ ենթատեքստեր գտնել։ Ինձ համար կարևոր է խաղում հաղթանակը, ոչ թե այն, թե ով է մարզում մրցակցին։

Մոուրինյուի հետ հարաբերություննե՞րը։ Հնարավոր է՝ մենք ավելի քիչ ենք շփվում, քան առաջ, բայց ես նրան նախկինի նման հարգում եմ։ Երեքուկես տարի աշխատել եմ նրա հետ, և այդ տարիներն անգին են ինձ համար, բայց ես հավատւմ եմ, որ ես էլ եմ նրան ինչ-որ բանում օգնել, ամեն դեպքում այդքան շատ ենք առնչություն ունեցել։ Երկուսս էլ հիմա մեր աշխատանքով ենք զբաղված։ Մեր թիմերի միջև մրցակցություն կա, բայց հարգանքը ոչ մի տեղ չի կորել,-ասել է Ռոջերսը «Sky Sports»-ին։

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15