Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 21 » Ռեդնապ. Կուրտուան ու Ազարը ցանկանում էին տեղափոխվել «Տոտտենհեմ»

Ռեդնապ. Կուրտուան ու Ազարը ցանկանում էին տեղափոխվել «Տոտտենհեմ»


Հարրի Ռեդնապը խոստովանել է, որ «Տոտտենհեմում» աշխատելու ժամանակ ինքը մոտ էր Ազարի ու Կուրտուայի հետ պայամանագիր կնքելուն՝ «Չելսիի» ներկայիս աստղերի: Սակայն ամեն ինչ «փչացրել է» «Չելսին»:

-Ես փարիզում հանդիպեցի Ազարին, և մենք միասին 4 ժամ անցկացրեցինք: Նա ցանկանում էր տեղափոխվել «Տոտտենհեմ», բայց բանակցությունները երկարեցին, և գործարքը չկայացավ: Իսկ Կուրտուան կարող էր մեզ մոտ տեղափոխվել առանց փոխհատուցման, երբ 17 տարեկան էր: Այդ գործարքն էլ անվերջ ձգձգվեց, և ավարտին չհասցրեցինք այն: Նա պետք է «Տոտտեհեմում» հայտնվեր: Եթե մենք նրանցից գոնե մեկին  հրավիրեինք, ապա կկարողանայինք պայքարել առաջնությունը հաղթելու համար,- ասել է Ռեդնապը:

football365.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15