Գլխավոր էջ » 2012 Հունիս 6 » Ռամիրես. «Սպասում եմ Հալկին»
Ռամիրես. «Սպասում եմ Հալկին»
Չելսիի կիսապաշտպան Ռամիրեսն ասել է, որ հետևում է իր թիմի կատարած տրանսֆերներին, և հույս ունի, որ Չելսին կկարողանա գնել նաև իր հայրենակից Հալկի տրանսֆերը:«Հիմա ես գտնվում եմ Բրազիլիայում, բայց շարունակում եմ հետևել տրանսֆերներին:
Ես գիտեմ, որ իմ ակումբը հետաքրքրություն է դրսևորում Պորտուի հարձակվող Հալկի նկատմամբ:Դա շատ լավ է: Մենք միասին խաղում ենք Բրազիլիայի հավաքականում, և ես կարող եմ ասել, թե նա կոնկրետ ինչ է անում խաղադաշտում: Հալկը ունի բոլոր որակները, որպեսզի փայլի Անգլիայում:
Եթե ինձանից ինչ-որ բան կախված լիներ, և ակումբի ֆինանսները ես տնօրինեի, ապա Հալկը վաղուց արդեն Չելսիում կլիներ»-ասել է Ռամիրեսը:
Տարածել լուրը`