Գլխավոր էջ » 2012 Սեպտեմբեր 7 » «ՊՍԺ»-ն ցանկանում է ձեռք բերել Էշլի Քոուլին
«ՊՍԺ»-ն ցանկանում է ձեռք բերել Էշլի Քոուլին
Ֆրանսիական «ՊՍԺ»-ն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կանի ամեն ինչ, որպեսզի ձեռք բերի Լոնդոնի «Չելսիի» ձախ պաշտպան Էշլի Քոուլին, հայտնում է football.co.uk-ը:Ինչպես հաղորդվում է, ֆուտբոլիստը չի կարող բանակցել «Չելսիի» հետ` պայմանագրի երկարաձգման համար: Իսկ Քոուլի համար պայքարի մեջ են մտել համաշխարհային ֆուտբոլի մի քանի գրանդ ակումբներ:
«ՊՍԺ»-ն ցանկանում է օգտվել ստեղծված իրավիճակից, սակայն չի համբերում մինչև պայմանագրի ավարտը: Արդեն հունվարին, Կարլո Անչելոտտիի թիմը բանակցություններ կվարի «Չելսիի», իսկ հետո նաև Էշլիի հետ:
Ենթադրվում է, որ «Չելսին» այդ գործարքից կստանա 5 մլն ֆունտ ստեռլինգ:
Տարածել լուրը`