Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 30 » Պոյետ. «Այս ամենը սխալ է»
Պոյետ. «Այս ամենը սխալ է»
«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Գուստավո Պոյետն ասել է, որ «Չելսիի» սեփականատերը չպետք է հեռացներ Ռոբերտո Դի Մատտեոյին և նրա փոխարեն ակումբ հրավիրեր Ռաֆաել Բենիտեսին, հայտնում է Metro-ն:«Ես չգիտեմ, թե ինչ է սպասվում «Չելսիին», բայց այս ամենը սխալ է: Ռոման Աբրամովիչը բացահայտորեն կոնֆլիկտի մեջ մտավ երկրպագուների հետ, ինչը կարող է բացասաբար ազդել ակումբի և նրա վարկանիշի վրա: Երբ ես լսեցի Դի Մատտեոյի պաշտոնանկության մասին, զարմացա, տխրեցի և հիասթափվեցի:» - ասել է Պոյետը:
Տարածել լուրը`