Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 21 » Պլատինի. ՈՒԵՖԱ-ն չի կարող պատժել փարիզյան միջադեպի մեղավորներին

Պլատինի. ՈՒԵՖԱ-ն չի կարող պատժել փարիզյան միջադեպի մեղավորներին


ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մեկնաբանել է փարիզյան մետրոյում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ «Չելսիի» երկրպագուները մի սևամորթ ուղևորի թույլ չէին տվել վագոն նստել։

-Մենք չենք կարող պատժել որևէ մեկին։ Մեր ուժերի սահմաններում է պատժել միայն մարզադաշտերում կամ դրանց շրջակայքում տեղի ունեցած միջադեպերի համար։

Ի՞նչ կարող ենք մենք անել մետրոյում տեղի ունեցածի համար։ Պարզապես իրավունք չունենք։

Ես կցանկանայի ակումբներին խորհուրդ տալ ավելի լուրջ աշխատանք կատարել երկրպագուների հետ։ Դուք տեսնում եք, թե ինչ կարող են նրանք անել,-ասել է Պլատինին։

sport.times.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15