Գլխավոր էջ » 2015 Հունվար 29 » Պիրես. Իվանովիչը Չելսիի լավագույն ֆուտբոլիստն է
Պիրես. Իվանովիչը Չելսիի լավագույն ֆուտբոլիստն է
Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Ռոբեր Պիրեսը գովաբանել է «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին, շեշտելով, որ սերբ ֆուբոլիստը լավագույնն է «Ազնվականների» կազմում: «Կարծում եմ, որ Իվանովիչը «Չելսիի» լավագույն ֆուտբոլիստն է: Նա Անգլիայի, հնարավոր է նաեւ Եվրոպայի լավագույն պաշտպանն է: Չեմ հասկանում, թե ինչու այդ մասին ոչ ոք չի խոսում: Դա տարօրինակ է, քանի որ Բրանիսլավը թույլ կողմեր չունի:
Իվանովիչը ֆիզիկապես հիանալի է պատրաստված, չափազանց արագ է եւ լավ տեխնիկա ունի: Նա ուղղակի անթերի պաշտպան է», - Պիրեսի խոսքերն է փոխանցել tribalfootball.com-ը:
armsport.am
Տարածել լուրը`