Գլխավոր էջ » 2012 Ապրիլ 24 » Պիկե. Պետք է հսկենք Դրոգբան
Պիկե. Պետք է հսկենք Դրոգբան
«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեին ավելի շատ անհանգստացնում է թիմի, այլ ոչ թե իր սեփական ճակատագիրը:
«Առաջին հերթին ես մնում եմ «Բարսելոնայի» երկրպագուն, - բացատրել է Պիկեն, - ինձ քիչ է հետաքրքրում այն փաստը` դուրս կգա՞մ ես վաղը խաղադաշտ, թե՞ կմնամ պահեստայինների նստարանին:
Ես, կարելի է ասել, ծնվել եմ այս մարզադաշտում: Պապիկս դարձրել է ինձ այս ակումբի անդամ իմ` լույս աշխարհ գալուց անմիջապես հետո: Այնպես որ նշանակություն չունի` կխաղա՞մ ես, թե՞ ոչ: Կարևորը` թիմը հաջողության հասնի»:
Եզրափակիչ դուրս գալու համար պետք է միջոց գտնել` կանգնեցնելու Դիդյե Դրոգբային, ով աչքի ընկավ առաջին խաղում: Իսկ այդ խնդիրը կարող է լուծել հենց Պիկեն, ով համապատասխան ֆիզիկական տվյալներ ունի, գրում է Football.ua-ն:
«Ես բազմիցս դիմակայել եմ Դրոգբային: Նա ինձ երբևիցե հանդիպած լավագույն հարձակվողներից մեկն է: Դրոգբան նախկինի պես բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում: Գոլեր խփելն այդքան էլ հեշտ չէ, իսկ կոտդիվուարցին հաջողությամբ անում է դա տարիներ շարունակ: Նա շատ լուրջ մրցակից է»:
Տարածել լուրը`