Գլխավոր էջ » 2015 Հունվար 29 » Պետք է ռևանշի հասնել «Տոտենհեմ»-ի նկատմամբ. Էդեն Ազար
Պետք է ռևանշի հասնել «Տոտենհեմ»-ի նկատմամբ. Էդեն Ազար
Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը հուսով է, որ թիմն Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակչում կկարողանա ռևանշի հասնել «Տոտենհեմ»-ի նկատմամբ՝ հունվարի սկզբին Պրեմիեր լիգայի շրջանակներում 5:3 հաշվով պարտության դիմաց:
«Ցավալի՞ է պարտվել 5:3 հաշվով. այո: Եթե խաղում ես «Չելսի»-ում, յուրաքանչյուր պարտություն ծանր է: Պետք է շտկել դրությունը և ռևանշի հասնել:
Երկու անգամ խաղացել եմ «Ուեմբլի»-ում: Այնտեղ խաղալը միշտ հաճելի է: Այն հսկա մարզադաշտ է, որտեղ հրաշալի մթնոլորտ է տիրում»,- Ազարի խոսքերը մեջբերում է London Evening Standard-ը:
1in.am
Տարածել լուրը`