Գլխավոր էջ » 2012 Մարտ 26 » Պետեր Չեխ.Իրավունք չունենք չհայտնվել Չեմպիոնների լիգայում
Պետեր Չեխ.Իրավունք չունենք չհայտնվել Չեմպիոնների լիգայում
Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխը հայտարարել է, որ իր ակումբի համար տարին կարելի է կորցրած համարել:
Անգլիայի չեմպիոն դառնալու հնարավորությունները սպառվել են, իսկ Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող քառյակում հայտնվելը շատ բարդ կլինի: 30 տուրից հետո «Չելսին» 5-րդ տեղում է եւ «Տոտենհեմին» զիջում է հինգ միավոր:
«Տարին կորցրած է այն իմաստով, որ ակումբը չառաջադիմեց: Մեծ ակումբը կարող է համակերպվել չեմպիոն չդառնալու հետ, սակայն մենք իրավունք չունենք չհայտնվել Չեմպիոնների լիգայում: Ես վստահ եմ, որ մենք կվերականգնվենք եւ հաջորդ մրցաշրջանում թարմ ուժերով կմտնենք տիտղոսի համար պայքարի մեջ», - Չեխի խոսքը մեջբերում է The Sun-ը:
Տարածել լուրը`