Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 6 » Պելեգրինի. Չենք մտածում Չելսիի մասին

Պելեգրինի. Չենք մտածում Չելսիի մասին


Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Լեսթերի» դեմ տոնած հաղթանակի մասին (2:0):

«Երբ նախորդ խաղում չես հասնում ցանկալի արդյունքի, հաջորդ խաղն ավելի բարդ է դասավորվում: Այդ է պատճառը, որ «Լեսթերի» դեմ խաղում մեզ համար շատ կարեւոր էր հաղթանակը: Կարեւոր էր նաեւ մեր դարպասները անառիկ պահելը: Հնարավոր է, որ երկրորդ գոլը մի փոքր ուշ խփեցինք, սակայն, այնուամենայնիվ, հաղթեցինք խաղում:

Մենք չենք մտածում «Չելսիի» մասին, մեզ հուզում է միայն մեր խաղը եւ նպատակները: Մրցաշրջանի վերջում պարզ կլինի, կորցրել է «Չելսին» միավորներ, թե ոչ», - Պելեգրինիի խոսքերն է փոխանցել ակումբի պաշտոնական կայքը: 

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15