Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 24 » Պելեգրինի. Չելսին մեքենա չէ եւ միավորներ կկորցնի

Պելեգրինի. Չելսին մեքենա չէ եւ միավորներ կկորցնի


«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հույս ունի, որ  Անգլիայի առաջնության առաջատար «Չելսին»միավորներ կկորցնի եւ իրենք կօգտվեն դրանից:

Անգլիայի առաջնության ավարտից 8 տուր առաջ «Չելսին» 8 միավորով առաջ է «Մանչեսթեր Սիթիից» եւ մեկ խաղ պակաս է անցկացրել: Բայց Պելեգրինին չեմպիոնության համար մղվող պայքարն ավարտված չի համարում:

«Չէի ասի, թե «Չելսին» հաղթանակների մեքենա է: Վստահ եմ, որ մինչեւ մրցաշրջանի ավարտը յուրաքանչյուր թիմ կհասցնի միավորներ կորցնել, այնպես որ մեզ համար կարեւոր է վերադառնալ նախնական մակարդակի վրա եւ հաղթել մեր խաղերում:

Կատարելով մեր առաջադրանքը՝ կտեսնենք, թե ինչ կկատարվի «Չելսիի» հետ: Հնարավոր է, կարողանանք հաղթել բոլոր խաղերում եւ պահպանենք չեմպիոնությունը: Կարեւոր է, որ «Չելսին» ճնշում զգա»,- ասել է չիլիացի մասնագետը: 

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15