Գլխավոր էջ » 2012 Օգոստոս 17 » ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Նոթթհինգեմը» վարձակալեց Հատչիսոնին
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Նոթթհինգեմը» վարձակալեց Հատչիսոնին
Լոնդոնի «Չելսիի» աջ պաշտպան Սեմ Հատչիսոնը մեկ տարի ժամկետով տեղափոխվել է Անգլիայի «Չեմպիոնշիփ»-ը ներկայացնող «Նոթթհինգեմ Ֆոռեսթ» ակումբը, այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը` nottinghamforest.co.uk-ը:Սեմը 7 տարեկանում ընդունվել է «Չելսիի» մանկապատանեկան դպրոց: Նա սկսել էր պրոֆեսսիոնալ ֆուտբոլ խաղալ, սակայն վնասվածքները նրան հանգիստ չէին թողնում և նա պետք է ավարտեր իր կարիեռան: 2011թ. անգլիացին վերսկսեց իր կարիեռան Լոնդոնյան ակումբի կազմում:
Հատչիսոնի պայմանագիրը «Չելսիի» հետ կավարտվի այս մրցաշրջանի վերջում: Եթե վնասվածքները նրան կրկին շարքից հանեն, ապա Լոնդոնյան ակումբը ստիպված կլինի վաճառել Սեմին:
Նա «Նոթթհինգեմ»-ում կկրի 27 համարը:

Տարածել լուրը`