Գլխավոր էջ » 2015 Մարտ 27 » Պաշտոնական հայտարարություն
Պաշտոնական հայտարարություն
Հանդիպումը հրաժեշտի սկիզբն է հենց...յուրաքանչյուր սկիզբ սկիզբն է վերջի: Ամեն ճանապարհ ունի իր նախանշված նպատակակետը, և երբ արդեն ճանապարհի վերջին ենք հասել, հասել է նաև այդ ճանապարհին հրաժեշտ տալու պահը:
«Չելսին» երևույթ է, որ ապրել ու հավերժ ապրելու է ամեն ազնվականի մեջ: Եկել է ժամանակը, երբ մեր ակումբին Հայաստանում ներկայացնելու պատվին պետք է արժանանա Ձեզնից մեկը, Դուք պետք է կրեք «Չելսիի» և հայ ազնվականների միջև կապն ապահովելու պատասխանատվությունը:
Երջանիկ լինելով այսքան տարիների աշխատանքի համար` ուզում եմ նշել, որ կայքն այլևս կարող է դառնալ Ձերը, մեկինը, ով ամենայն պատրաստակամությամբ ու ցանկությամբ հանձն կառնի կայքով զբաղվելու յուրաքանչյուր գործ...նրանը, ով ազնիվ կերպով կաշխատի ազնվականի համար...Եթե ցանկանում եք լինել այդ մեկը, գիտակցում եք՝ ինչ գործ եք հանձն առնելու, դիմե՛ք
Շնորհակալություն կայքի գործունեության ընթացքում իրենց աշխատանքը հավուր պատշաճի կատարած բոլոր ադմիններին:
Վիգեն Ոսկանյանին
Էդգար Սարգսյանին
Նարեկ Սարդարյանին
Վիրաբ Կիրակոսյանին
Լաուրա Հակոբյանին
Լուսինե Պետրոսյանին
Ժորա Սրապյանին
Շնորհակալություն բոլոր այցելուներին, երկրպագուներին մշտական աջակցության համար: Մեզ նորանոր հաջողություններ: KTBFFH!
ArmChelsea.Com
Տարածել լուրը`