Գլխավոր էջ » 2012 Դեկտեմբեր 4 » ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «ՉԵԼՍԻՆ» ՁԵՌՔ ԲԵՐԵՑ ՈւՈԼԵՍԻՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «ՉԵԼՍԻՆ» ՁԵՌՔ ԲԵՐԵՑ ՈւՈԼԵՍԻՆ
Ըստ համաձայնության, բրազիլացին կմնա «Ֆլումինենսեյում» մինչև մրցաշրջանի ավարտը:
Աջ պաշտպանը, ում լրիվ անունն է Ուոլես Օլիվեիրա Դոս Սանտոս, ծնվել է 1994 թ. մայիսի 1-ին: Առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 17 տարեկան հասակում:
Պաշտպանին համեմատում են, ոչ ավել, ոչ պակաս, ֆուտբոլի իսկական լեգենդ՝ Ռոբերտո Կարլոսի հետ: Ըստ մասնագետերի, 18-ամյա երիտասարդը ֆանտաստիկ ֆուտբոլ է խաղում, իր տարիքի համեմատ, լինելով պաշտպան, նա շատ հաճախ է միանում հարձակումներին և օգուտ տալիս:
Ըստ «ազնվականների» պաշտոնական կայքի, «Չելսին» ցանկանում է հենց հիմիկվանից ապահովել իր թիմի ապագայի պաշտպանությունը, չնայած որ մասնագետների պնդմամբ, նա շատ մեծ աշխատանքի դեպքում, կարող է հենց «Չելսի» տեղափոխվելուն պես, դառնալ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ:
«Ֆլումինենսեն» այն ակումբն է, որը 2010 թ. «Չելսիից» ձեռք է բերել Դեկուին և Ժուլիանո Բելետտիին:
Տարածել լուրը`