Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 27 » Ուիլկինս. «Լուիզը մարզավիճակ է ձեռք բերում»

Ուիլկինս. «Լուիզը մարզավիճակ է ձեռք բերում»


«Ազնվականների» նախկին գլխավոր մարզիչ Ռայ Ուիլկինսը ասել է, որ «Չելսիի» ամենաքննադատվող խաղացողներից մեկը` Դավիդ Լուիզը սկսում է լավ մարզավիճակ ձեռք բերել:

«Այս մրցաշրջանում ես շատ եմ քննադատել Լուիզին, բայց այսօր, նա ոչ մի շանս չթողեց մրցակցին: Կային փոքրիկ սխալներ, բայց նա ուղղում էր դրանք: Ես խոսեցի նրա հետ, և ասացի, որ եթե դու պաշտպան ես, մտածիր պաշտպանության մասին, և առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ ազատ տարածություն կա, շարժվել առաջ, շարժվիր: Վստահ եմ, որ այդ նույն բանը նրան ասել է նաև Բենիտեսը:

Բացի այդ, ցանկանում եմ նշել նաև Խուան Մատային, առանց որի ես արդեն «Չելսին» չեմ կարողանում պատկերացնել: Նա հաձակման որոշիչ խաղացողներից է: Ֆանտաստիկ ֆուտբոլիստ և հիանալի ունիվերսալ: Նա կարողանում է խաղալ յուրաքանչյուր դիրքում: «Մանչեսթեր Սիթիի» հետ նա անցկացրեց հերթական հիանալի հանդիխումը:» - Ուիլքինն ասել է «Չելսի» - «Ման. Սիթի» խաղից հետո, SkySports-ին տված հարցազրույցում:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15